տուն Արցախ Երբ կմեկնարկի դեպի Ստեփանակերտ առաջին թռիչքը

Երբ կմեկնարկի դեպի Ստեփանակերտ առաջին թռիչքը

351
0

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Ֆրանսիայի Օվերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկյեի հետ բարեկամության ու գործակցության հռչակագրի ստորագրումից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցն օրակարգում է, եւ Արցախն աշխատում է այդ ուղղությամբ: Ինչպես հայտնւմ են Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, վերջինս հիշեցրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը չի շահագործվում, որովհետեւ Ադրբեջանը սպառնում է թիրախավորել քաղաքացիական օդանավերը, այդպիսով խախտելով մարդու իրավունքի միջազգային նորմերն ու Արցախի հանրության ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Սակայն, Արցախն ինչպես հաղթահարեց հեռահաղորդակցային, բանկային մեկուսացման ադրբեջանական ջանքը, այդպես էլ կհաղթահարի օդանավակայանի շահագործման հարցում Ադրբեջանի հարուցած արգելքները, նշել է Արցախի արտգործնախարարը:

Նշենք, որ Արցախի օդանավակայանը հիմնովին նորոգված է արդեն գրեթե տասը տարի, սակայն չի շահագործվում Ադրբեջանի սպառնալիքի պատճառով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here