տուն Քաղաքական Երբ կլինի սահմանադրական հանրաքվեն

Երբ կլինի սահմանադրական հանրաքվեն

279
0

Araratnews.am-ը երեկ գրել էր, որ կառավարության արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատումից հետո սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեն կհետաձգվի:

Հիշեցնենք՝ երեկ կառավարությունը հայտարարեց՝ մարտի 16-ին՝ ժամը 18:30-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է կորոնավիրուսի տարածման պատճառով:

Ըստ Սահմանադրության 206-րդ հոդվածի՝ հանրաքվե կարող է նշանակվել արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Այսինքն՝ սահմանադրական հանրաքվեն կկայանա հունիսի 24-ից մինչև հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում։