տուն Հասարակություն Երբ կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը

Երբ կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը

188
0

Հունիսի 26-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը: Այն տեղի կունենա ժամը՝ 18։00-ին՝ «Ռեդ Վինգս» ավիաընկերության ինքնաթիռով:

Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը,պետք է նշված չվերթի տոմսերը ձեռք բերեն «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 25-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և հունիսի 26-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։

Ըստ դեսպանության հայտարարության, ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Ուղևորների հաշվառումը մեկնարկելու է հունիսի 26-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։