տուն Սպորտ Երբ կարիերաս ավարտեմ, այդ ժամանակ էլ կհաշվենք՝ քանի «սաղավարտ» ունեմ. Նադալ

Երբ կարիերաս ավարտեմ, այդ ժամանակ էլ կհաշվենք՝ քանի «սաղավարտ» ունեմ. Նադալ

141
0

rafael-nadal4

Համաշխարհային դասակարգման առաջին համար Ռաֆայել Նադալն, ով երեկ «Ռոլան Գարոսի» եզրափակչում 3:6, 7:5, 6:2, 6:4 հաշվով առավելության էր հասել սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ, մեկնաբանել է իր հաղթանակը:

«Ինձ համար շատ կարևոր էր հաղթել երկրորդ սեթում: Չգիտեմ՝ կնվաճեի՞ արդյոք մրցանակը, եթե չհաղթեի երկրորդ սեթում:

Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» խաղարկություններում 17 հաղթանակ ունի, իսկ ես հիմա 14: Բայց նրա ռեկորդն ինձ համար մոտիվացիայի աղբյուր չէ: Ես գնում եմ իմ ճանապարհով: Իսկ հետո, երբ ավարտեմ կարիերաս, այդ ժամանակ էլ կհաշվենք: Իրականում բոլոր այս ռեկորդներն այդքան էլ կարևոր չեն: Ես, միևնույն է, լիցքավորված ու մոտիվացված եմ:

Ինձ համար հաղթանակը աշխատանքի լավագույն արդյունքն է: Այդ պատճառով անձամբ ես հիմա անվրդով եմ ու շատ բավարարված», — թենիսիստի խոսքերն է մեջբերում АТР-ի պաշտոնական կայքը: