«Երբ երկրի ղեկավարներ են դառնում կամ ղեկավարում ստանձնում հոգով ու մասնագիտությամբ կուպեցները, միջազգային-միջպետական կամ ներպետական ամեն մի հարցում նրանք մտնում են ամենակեղտոտ ու էժան առեւտրի ու սակարկության մեջ, ըստ որում՝ ցանկացած հարցով. «Տիմոշենկո 20 մլրդ եվրոյի դիմաց», «ԵՄ-ի հետ ասոցիացիա միլիարդների դիմաց, «գույք պարտքի դիմաց», «ինքնիշխանություն նախագահի աթոռի դիմաց», «ԼՂԻՄ ճանաչում ազատագրված հողերի դիմաց»… Եվրոպացիները պետք է մի անգամ նայեն «Պեպո» կինոն՝ «կուպեցը մեր բանը չի’»: Այ այդ ժամանակ կհասկանան, թե ում հետ են սկսում ու նորմալ ավարտում բանակցությունները»:
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից