Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի և Դանիայի թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել այս նախագծին՝ նշելով, որ այն բոլոր ատյաններով անցել է։
Պատգամավոր Արման Բաբաջանյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ կոնվենցիայի վերաբերյալ որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը, սակայն հարցադրում արեց՝ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, հայտնի քրգործի վերաբերյալ ՍԴ հայտնի որոշումը որոշվել է չճանաչել, իսկ այդ նույն ՍԴ-ի կողմից վերը նշված կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ որոշումը պետք է ճանաչել։
«Հիմա․ մի դեպքում ճանաչում ենք այդ դատարանի կայացրած մի որոշումը, մյուս դեպքում՝ ոչ․ երբ ենք այս տարերայնությանը, այս շիլաշփոթին վերջ տալու»,- հարցրեց Բաբաջանյանը։