տուն Լուրեր Բլոգ Երբ գյադաները գրավեցին քաղաքի կենտրոնը, այդ ժամանակներից պարտվեցին մտավորականները

Երբ գյադաները գրավեցին քաղաքի կենտրոնը, այդ ժամանակներից պարտվեցին մտավորականները

176
0

1+ 600224_524300277581871_1262000964_n

Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երբ գյադաները գրավեցին քաղաքի կենտրոնը, այդ ժամանակներից պարտվեցին մտավորականները։ Ու ինչքան բոշա ու տգետ ասես ելավ գահին ու իջավ գահից։ Որ մեկի սուրը պատրաստված էր ռուսական երկաթից, նրա ազգականներն էլ այդ տարածքները սկսեցին զավթել ու իրենց «դախլները» կառուցել, որ հետո «եվրոպական ստանդարտներին» համապատասխան դրանց վրա էլիտար շինություններ կառուցեին։ Ու որոնց վրա էլի մի քանի հարկանի ու անհիմն պատշգամբերով պատված, դիմացի շենքի մեջ մտնելով՝ կառուցեին ու շինեին քաղաքի տիրումերը։

Ռուսական երկաթն առավելություններ չուներ, ուղղակի մեր մտավորականների գերակշիռ մասը ռուսախոս էին ու վախը սրտներում էր ցարի ու հետագայում կոմունիստ կայսրերի բարկությունից։ Մտավորականները մտքերի գերության մեջ էին սահմանափակ տարատեսակ լծերի տակ ապրելուց ու վաղուց էին կորցրել պատիվ-հարգանք, ու բայց չէին հանձնում իրենց կոչումներն ու կարգավիճակները ոչ ոքի՝ կերի հարց լուծելու նպատակով։

Նրանք էլ աճեցին-աճեցին, եվրոփողերը սեփական հաշիվներում դարսեցին, չամաչեցինուավիրեցին քաղաքի մշակութային արժեքներ ու անվտանգության համակարգեր։ Քաղաքի համար դա ակնթարթ էր, բայց երիտասարդ անհատներն ու հայրենասերները կյանք էին դնում, սեփական անունն ու ունեցվածքն էին դնում քաղաքի համար։

Ու մի օր հանկարծ աղքատ-հարուստները որոշեցին, որ եվրոպական ստանդարտները գենդեր ու աղանդ են։ Սկսեցին սեփական ներուժով նոր համամարդկային արժեքների փնտրտուքով զբաղվել, բայց… Բայց դա գումարով ու ուժի զոռով չէր լինում, ոչ էլ մոսկովներից եկած գազաֆիկացված կամ ռազմականացված պարտադրանքով էր գոյանում։ Դա մարդկային ու իսկական մարդկային երիտասարդ ուղեղների աշխատանքով էր լինում, որն արդեն կար ու դեռ դարեր առաջ համաշխարհային ընկալմանն էր հանձնվել։

Երևի ուշացած ու անփառունակ տերերը, սեփական պոտենցիայի բացակայությունից բարդույթավորված, քրտնաջան տանջվում էին ոչ իրենց արյունով ձեռք բերված քաղաքի ամրությունը բդեշխական տիրապետության տակ պահելու համար։ Իսկ գյադաներն էլ նաև հասկանում էին, որ իրենց կյանքն էլ էր անցնում ու ետ չէր գալու, բայց իներցիային մատնված՝ անում էին իրենց ի ծառայություն տրված հրահանգները։
Մոտենում էր գյադաների ժամանակների ավարտը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here