Էկոնոմիկայի նախարարկ տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ասուլիսում ասաց, որ արտադրանքի իրացման մտավախության խնդիրը քննարկում են բիզնեսին տրվող աջակցության փաթեթում:
Նախարարի տեղակալի խոսքով՝ կառավարությունը փնտրում է այլընտրանքներ: Քայլեր են արվում նաև ներքին սպառման համար:
Եթե գործարարը ուռճացված տեղեկություն է ներկայացնում վնասների մասին հարցաթերթիկում, արդյոք կա այլ միջոց՝ դա պարզելու:
Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանն էլ ասաց, որ սա միակ գործիքը չէ վնասները չափելու: «Սա այդ գործիքներից մեկն է: Եթե տեխնիկական առաջարկներ կան հարցաթերթիկի մասին, ուղղեք դրանք մեզ»,- մանրամասնեց մամուլի խոսնակը: