«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, թե ապագայում որ ակումբների առաջարկները երբեք չի ընդունի:
««Սիթիից» հեռանալուց հետո երբեք չեմ մարզի «Մանչեսթեր Յունայթեդը»: Երբեք չեմ գլխավորի նաև «Ռեալ Մադրիդը»:
Եթե որևէ առաջարկ չստանամ, կմեկնեմ Մալդիվյան կղզիներ: Չնայած` միգուցե այլ վայր, որովհետև այնտեղ գոլֆի խաղադաշտեր չկան»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում The Guardian-ը`փոխանցում է armfootball.com-ը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան ֆուտբոլիստի և մարզչի կարիերաները սկսել է «Ռեալի» գլխավոր հակառակորդի` «Բարսելոնայի» կազմում: