Երաժշտությունը մարդկության պատմության ուսումնասիրության նույնպիսի գործիք է, ինչպիսիք են, օրինակ, հին կերամիկական իրերը կամ ոսկորները: Այսպիսի հայտարարություն են արել կանադական ՄաքՄասթերի համալսարանի և մի շարք այլ միջազգային գիտական հաստատությունների մասնագետներից կազմված խումբը:
Հոգեբան Սթիվեն Բրաունի ղեկավարությամբ աշխատող խումբն առաջին անգամ հաստատել է, որ մարդկության պատմությունն արտացոլված է երաժշտության տեմբրի, ռիթմի և կառուցվածքի մեջ, և գիտնականները կարող են այն կարդալ, ինչպես ԴՆԹ-ն: Այս մասին գրում է CNews-ը:
Հետազոտողների խումբն աշխատել է մասնավորապես Թաիլանդում, որտեղ համեմատել է երկրի տարբեր մասերում ապրող մոտ 1050 բնակիչների ԴՆԹ-ները և 1940 թվականին ձայնագրված մոտ 220 երգչախմբային երգեր: Նրանք պնդում են, որ աստեղ նշմարվում է ԴՆԹ-ի և երգի մեջ պարունակվող տեղեկությունների նմանություններ, որոնք հազարամյակների պատմություն ունեն:
Ըստ գիտնականների` մարդու խոսքն ու գեները դանդաղ են փոխվում, սակայն երաժշտությունը բավականին արագ փոփոխության է ենթարկվում: