ՈւԵՖԱ-ն հետևում է աշխարհում կորոնավիրուսի տարածման զարգացումներին և հերքում տարածված այն լուրը, թե «Եվրո 2020»-ի մեկնարկը կարող է հետաձգվել:
«ՈւԵՖԱ-ն անընդհատ կապ է պահում միջազգային բոլոր պատկան մարմինների հետ ու քննարկում կորոնավիրուսի վերաբերյալ ամեն ինչ: Նպատակահարմար չենք գտնում այս իրավիճակում շեղվել նախապես սահմանված գրաֆիկից: Այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի նախատեսված օրը` հունիսի 12-ին, Հռոմում»,- նշել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: