Երեկ ՖԻՖԱ-ի օրացույցում ընկերական հանդիպումների օր էր։
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականն արտագնա ընկերական խաղում 0։2 հաշվով զիջել է Ռուսաստանին։
Եվրո 2016-ի որակավորման խմբային փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները նույնպես անցկացրել են ընկերական հանդիպումներ։ Պորտուգալիան սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախել է Կամերունին, իսկ Անգլիան նվազագույն 1։0 հաշվով առավելության է հասել Դանիայի նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ մրցակից՝ Ալբանիայի հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության է հասել Մալթայի նկատմամբ։
Նշանակալի մյուս հանդիպումներից հարկ է առանձնացնել իսպանացիների հաղթանակը իտալացիների նկատմամբ, ինչպես նաև Արգենտինայի գոլազուրկ ոչ-ոքին Ռումինիայում։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում ընկերական հանդիպումների արդյունքները․
ճապոնիա — Նոր Զելանդիա՝ 4։2
Ռուսաստան — Հայաստան՝ 2։0
Իրան — Գվինեա՝ 1։2
Վրաստան — Լիխտենշտեյն՝ 2։0
Լիտվա — Ղազախստան՝ 1։1
Ադրբեջան — Ֆիլիպիններ՝ 1։0
Բուլղարիա — Բելառուս՝ 2։1
Ալբանիա — Մալթա՝ 2։0
Մոնտենեգրո — Գանա՝ 1։0
Հարավային Աֆրիկա — Բրազիլիա՝ 0։5
Հունգարիա — Ֆինլանդիա՝ 1։2
Ալժիր — Սլովենիա՝ 2։0
Հունաստան — Հարավային Կորեա՝ 0։2
Իսրայել — Սլովակիա՝ 1։3
Չեխիա — Նորվեգիա՝ 2։2
Բոսնիա — Եգիպտոս՝ 0։2
Մակեդոնիա — Լատվիա՝ 2։1
Կոլումբիա — Թունիս՝ 1։1
Անդորա — Մոլդովա՝ 0։3
Թուրքիա — Շվեդիա՝ 2։1
Ուկրաինա — ԱՄՆ՝ 2։0
Ռումինիա — Արգենտինա՝ 0։0
Շվեյցարիա — Խորվաթիա՝ 2։2
Ավստրիա — Ուրուգվայ՝ 1։1
Բելգիա -Կոտ դ’Իվուար՝ 2։2
Ուելս — Իսլանդիա՝ 3։1
Լեհաստան — Շոտլանդիա՝ 0։1
Գերմանիա — Չիլի՝ 1։0
Ավստրալիա — Էկվադոր՝ 3։4
Ֆրանսիա — Նիդերլանդներ՝ 2։0
Անգլիա — Դանիա՝ 1։0
Պորտուգալիա — Կամերուն՝ 5։1
Իսպանիա — Իտալիա՝ 1։0