տուն Սպորտ Եվրո 2016-ի հաղթողը կստանա մինչև 27 մլն եվրո

Եվրո 2016-ի հաղթողը կստանա մինչև 27 մլն եվրո

96
0

1966143_w2

Եվրո 2016-ի հաղթող հավաքականը կստանա մինչև 27 մլն եվրո մրցանակ: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այս սխեման հաստատվել է այսօր Աստանայում ընթացող կոնգրեսի ժամանակ: Ընդհանուր առմամբ, 24 թիմերի միջև կբաշխվի 301 մլն եվրո: Յուրաքանչյուր մասնակից թիմ կստանա առնվազն 8 մլն եվրո:

Տեղեկացնենք, որ 2016-ին Եվրոպայի առաջնությունը կկայանա Ֆրանսիայում հունիս-հուլիս ամիսներին: