«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին հաջողվել է խուսափել արևմտյան պատժամիջոցներից շնորհիվ եվրոպացի գործարարների։ Գերմանական, ֆրանսիական, և իտալական էներգետիկ ընկերությունները ստիպել են քաղաքական գործիչներին ջնջել նրա անունը պատժամիջոցների տակ ընկած քաղաքացիների ցուցակներից։ Այս մասին Vedomosti-ին հայտնել է եվրոպական մի ընկերությունում նրա աղբյուրը։
Գործարարները դա պայմանավորել են այն հանգամանքով, որ Միլերի և նրա ընկերության հետ շփումները հաճախ են, և նման պատժամիջոցների դեպքում դժվար կլիներ բանակցություններ վարել և փաստաթղթեր ստորագրել։ Դա կսահմանափակեր նաև նրա տեղաշարժն Արևեմուտքում։
Ներկայում «Գազպրոմը» համարվում է Եվրոպային գազ մատակարարող խոշորագույն ընկերություններից մեկը։ Գազի միջին գինը կազմում է 380 դոլար։ Նախորդ տարի մատակարարվել է 160 մլրդ խորանարդ մետրի գազ։