տուն Լուրեր Եվրոպան նշում է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նոր ժամկետ

Եվրոպան նշում է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նոր ժամկետ

238
0

Shtefan-Fyule

ԵՄ Ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև առաջիկա գարնան սկիզբը:

«Պետք չէ իմաստուն լինել տեսնելու համար, որ ստորագրման համար հաջորդ հնարավորությունը կլինի Ուկրաինա — ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որի ժամկետը դեռ հստակեցված չէ, բայց խոսք է գնում ձմռան ավարտի կամ գարնան սկզբի մասին,- ասել է եվրահանձնակատարը: Նա շեշտել է, որ «ուկրաինացիներն ընդմիջում են խնդրել, և եվրոպացիները հարգում են նրանց որոշումը»:

«Այս ընդմիջումը հետևանքներ չպետք է ունենա, քանի որ դա կարող է հետաձգել արդիականացման գործընթացը, որը նախատեսված է Ասոցացման համաձայնագրով: Չենք ցանկանում, որպեսզի ընդմիջումն անորոշ ժամանակով լինի: Ցանկանում ենք ժամանակ տրամադրել, որն անհրաժեշտ է Ուկրաինային, որպեսզի լուծի իր խնդիրները»,- ասել է Ֆյուլեն:

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել հրաժարվել Եվրամիության հետ ասացացման մասին համաձայնագրի ստորագրումից՝ դա պատճառաբանելով Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական կապերը սերտացնելու անհրաժեշտությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here