տուն Լուրեր Եվրոպայում միգրանտը կուշտ է, բայց անհայրենիք

Եվրոպայում միգրանտը կուշտ է, բայց անհայրենիք

140
0

միգ

Շատ հայաստանցիներ երազում են որևէ կերպ հայտնվել Եվրոպայում: Եվրոպա հասնելու համար նրանք դիմում են ամենատարբեր քայլերի և  ծայրահեղ միջոցների: Տարիներ առաջ մարդիկ անգամ դիմում էին ինքնավնասման մեթոդներին:

Մարինան (անունը փոխված է) արդեն 33 տարեկան է և 9 տարի է ապրում է Գերմանիայում: Նա  բազմաթիվ անգամներ վնասել է սեփական առողջությունը, որպեսզի իրեն չկարողանան դուրս հանել այդ երկրից.«Արդեն 9 տարի է այստեղ եմ և միայն երկու տարի է, ինչ քաղաքացիություն եմ ստացել: Ով չգիտի ասեմ, որ երբ կոնկրետ կարգավիճակ չունես եվրոպական ցանկացած երկում, ապա դու իրավունք չունես աշխատելու. կամ պետք է աշխատես անօրինական դաշտում, այսինքն քեզ խաբելու հնարավորությունները մեծանում են, կամ պետք է գողությամբ զբաղվես»,- ասաց Մարինան` ավելացնելով, որ ինքը առաջին երկու տարվա ընթացքում իր գոյությունը պահպանել է գողության շնորհիվ:

Ըստ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի զեկույցի՝ վերջին տարիներին ավելացել է ՀՀ քաղաքացիների թիվը, որոնք ապաստան են հայցում եվրոպական երկրներից: Միայն 2012 թվականին նրանց թիվը գերազանցել է 9250-ը: Համեմատության համար պետք է նշել, որ, օրինակ, 2008 թվականին ապաստան հայցողների թիվը կազմել է 5990 մարդ:

Մեր զրուցակիցը  նկատել է, որ իր շրջապատում ավելացել են վերջին տարիներին Գերմանիա ներգաղթած պայերի թիվը, և ցավով է նշում, որ նրանք էլ են անցնում այն ճանապարհը, որը ինքն է տարիներ առաջ անցել.«Ես այսօր վստահաբար կարող եմ ասել, որ հետ կվերադառնայի Հայաստան, եթե այս դժվարությունների միջով անցած չլինեի: Ուղղակի ափսոսում եմ այն տարիները, որ կորցրեցի այստեղ հասնելու համար: Եվ այս տարիների ընթացքում մի բան եմ հասկացել, որ շատ ջանք թափելու դեպքում կարելի է կուշտ փորով ապրել այստեղ: Մարդը այստեղ կշտանում է, բայց անհայրենիք է մնում»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը: