տուն Քաղաքական Միջազգային Եվրոպայում ծավալվում է «Կե՛ր խնձոր՝ Պուտինին հակառակ» ակցիան

Եվրոպայում ծավալվում է «Կե՛ր խնձոր՝ Պուտինին հակառակ» ակցիան

66
0

poland-russia-sanctions-apples

Ուկրաինայի նախագահ Պետրո Պոոշենկոն միացել է Լեհաստանում սկիզբ առած, ապա Եվրոպայում տարածում գտած «Կե՛ր խնձոր՝ Պուտինին հակառակ» ակցիային։

Բանն այն է, որ, ի պատասխան եվրոպական պատժամիջոցների, որոնք կիրառվել են Ռուսաստանի դեմ ռուսամետ անջատողականներին աջակցելու և զենք տրամադրելու համար, ՌԴ-ն արգելել է լեհական խնձորի, այլ մրգերի ու բանջարեղենի ներկրումը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Պորոշենկոն կերել է այն խնձորը, որն իրեն էր բերել Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Պավել Կովալը։