Հաջ կատարելուց հետո Ֆրանսիա է վերադարձել կորոնավիրուսով՝ MERS-CoV-ով վարակված անձ: Այս մասին հաղորդում է Medical Xpress-ը:
Նրա ախտորոշումը նախնական է, սակայն բոլոր ախտանիշները համընկնում են հիվանդությամբ նախկինում տառապած անձանց ախտանիշների հետ:
Մինչ այս դեպքը, կորոնավիրուսը հայտնաբերվել էր միային Պարսից ծոցի արաբական երկրների բնակիչների մոտ: Ինչպես հայտնի է, այս երկրներում կորոնավիրուսից արդեն 52 հոգի է մահացել: