Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները միացել են Միջերկրական ծովի հատակին գտնվող մանրաթել լարերին՝ Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու համար: Այս մասին գրում է իտալական LEspresso-ն:
Հաղորդվում է, որ այդ կերպ բրիտանական հատուկ ծառայությունները հնարավորություն են ունեցել գաղտնալսելու օրական 600 միլիոն խոսակցություն: Ընդ որում, ինչպես հաղորդվում է, իտալական հատուկ ծառայությունները տեղյակ են եղել այդ գաղտնալսումների մասին: