Այսօր 12 անդամներից բաղկացած Եվրախորհրդի պաշտոնական պատվիրակությունը կժամանի Կիև։ Այս մասին հայտնում է ԵԽ-ի կայքը։
Եվրոպական պատվիրակությունը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի խորհրդարանի գործընկերների հետ և քննարկել հետագա համագործակցությունը։
Պատվիրակությունը, որը ժամանել է Ուկրաինա հունվարի վերջին, 2 օր էլ կմնա երկրում։ Այն գլխավորում է Եվրախորհրդի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլմար Բրոքը և կոմիտեի անդամ Աննա Գոմեսը։