Կիևում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգում են Արևմուտքին: Մասնավորապես, այսօր Կիև է մեկնում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, որպեսզի ներկա գտնվի Ուկրաինայի խորհրդարանական առաջնորդների և վաչապետի ու արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Ներկա գտնվելու վերաբերյալ գլխավոր քարտուղարի կողմից հնչեցված առաջարկությունը դրական արձագանք է ստացել շահագրգիռ բոլոր կողմերից»,- ասել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի պատասխանատուն: Նա ասել է, որ այցի նպատակը լարվածության նվազեցումն է, որ այսօր կա Ուկրաինայի ներքաղաքական զարգացումներում: