Եվրոպական հանձնաժողովը տուգանել է 6 բանկերի, որնց թվում է նաև բրիտանական RBS-ը։ Պատճառը տոկոսադրույքների հետ կապված մանիպուլյացիաներն են։
Տուգանքի ընդհանուր գումարը 1.7 մլրդ եվրո է։
Եվրահանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ նման մանիպուլյացիաների համար բանկերը ստեղծել են 2 կարտել։
Barclays և UBS բանկերը չեն տուգանվել, որովհետև օգնել են բացահայտել դավադրությունը։