Մոնտենեգրոն հայտարարել է կորոնավիրուսի նկատմամբ իր հաղթանակի մասին: Այս մասին երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը Twitter-ում գրել է.
«Մոնտենեգրոն հաջողությամբ հաղթահարեց կորոնավիրուսը: Այլևս հիվանդներ չունենք»:
Ըստ նախագահի՝ դա տեղի է ունեցել երկրի պետական մարմինների համակարգված աշխատանքի և հասարակության պատասխանատվության շնորհիվ: Ջուկանովիչը շեշտել է, որ այժմ կառավարությունը հաղթահարելու է համաճարակի հետևանքները:
Համաձայն վերջին տվյալների՝ եվրոպական այս փոքրիկ երկրում եղել է վարակի 324 դեպք, մահացել է 9 մարդ, 315-ը բուժվել է: