Եվրոպական ներդումային բանկը (EIB) Վրաստանին 30 միլիոն եվրոյի երկարաժամկետ վարկ կտրամադրի: Համաձայնությունը ձեռք է բերվել EIB-ի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ:
Լատվիայում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին լրագրողներին հայտնել է, որ «վարկը տրամադրվել է 30 տարով և 10-ամյա արտոնյալ շրջանով»:
Վարկը կօգտագործվի Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Արևելք-Արևմուտք» մարյուղու Սամտրեդիա-Գրիգոլետի հատվածի բարելավման համար: