Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ղրիմի հարցով Հայաստանի դիրքորոշումը վտանգավոր իրավիճակ է ստեղծել.«Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը եվրոպական կառույցներում իզոլացված է: Հիմա, երբ Հայաստանը ամեն ձևով աջակցում է Ռուսաստանի դաշնության վարած քաղաքականությանըˋ մենք հայտնվում ենք վտանգավոր իրավիճակում: Եվ չպետք է զարմանալ, երբ Ադրբեջանից եկող ցանկացած առաջարկ աջակցություն ստանա եվրոպական կառույցներում»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատում է քաղաքագետըˋ ավելացնելով, որ «պետք է պատարստ լինել նրան, որ կարող են լինել նման բանաձևեր և մենք շատ քիչ աջակիցներ կունենանք»:
Քաղաքագետը կարծում է , որ Հայաստանը կարող էր խուսափել նման կարգավիճակում հայտնվելուց.«Հայաստանը կարող էր չեզոք քվեարկել կամ չմասնակցել քվեարկությանը, սակայն այս պահին ունենք այն՝ ինչ ունենք»,- եզրափակեց իր խոսքը Ստեփան Գրիգորյանը: