Եվրոպական երկրները պետք է պատրաստվեն նոր կորոնավիրուսի վերադարձին։ Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն լրագրողների հետ օնլայն ճեպազրույցի ժամանակ։
ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավարի խոսքով, COVID-19-ի համաճարակը նախկինի պես ակտիվ փուլում է գտնվում շատ երկրներում։
«Շատ կարևոր է, որ մենք շարունակենք վերականգնել և կառուցել նորմալ կյանքը ընդհանուր կարանտինից հետո, սակայն պակաս կարևոր չէ, որ երկրների պետական մարմինները բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն և ուժ ներդնեն, որպեսզի ստեղծեն համաճարակային իրավիճակի վերահսկման ակտիվ համակարգ, որը թույլ կտա հայտնաբերել հիվանդության դեպքերը, կատարել թեստավորում և հետևել վարակվածների կոնտակտավորներին, որպեսզի վարակվածության ցուցանիշի բարձրանալու դեպքում առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում խուսափեն նոր ընդհանուր կարանտին սահմանելու անհրաժեշտությունից, որը կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ»,- ասել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավարը։