տուն Աշխարհ Եվրոպական երկրները դեղամիջոցների ծայրահեղ անբավարարության եզրին են. ԱՀԿ

Եվրոպական երկրները դեղամիջոցների ծայրահեղ անբավարարության եզրին են. ԱՀԿ

237
0

Եվրոպայի տարածաշրջանը դեղամիջոցների և տեխնիկական հագեցվածության ծայրահեղ անբավարարության եզրին է: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հանրի Կլուգեն:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետևում է դեղամիջոցների մատակարարման վտանգներին և կենտրոնացած է կենսական նշանակության դեղամիջոցների վրա, որոնք գլխավորն են առաջնային առողջապահության համար՝ ներառյալ հակաբիոտիկներ, ցավազրկողներ, շաքարախտի, հիպերտոնիայի, ՁԻԱՀ-ի, թոքախտի բուժման համար նախատեսված դեղամիջոցներ»,- հայտարարել է Կլուգեն:

Կազմակերպությունն այս պահին լաբորատոր և բժշկական սարքավորումներ է ուղարկում երկրներին, որոնք դրա կարիքն ունեն: