Սպիտակ Տան քաղաքականությունների հետ քայլ պահող Եվրոպական եռյակը՝ Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան, Իրանից պահանջել են վերականգնել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները:
Associated Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հակադարձելով Իրանի կողմից միջուկային համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունների նվազեցման հինգերրորդ քայլի մասին հայտարարությանը, համատեղ հաղորդագրություն տարածելով, Իրանից պահանջել են վերականգնել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները:
Ավելի վաղ Araratnews.am-ը տեղեկացրել էր Իրանի՝ միջուկային համաձայնագրից դուրս գալու հայտարարության մասին:
Աղբյուրը՝ parstoday.com