Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տարածել են համատեղ հայտարարություն, որում Իրանին կոչ են արել վերադառնալ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք կատարմանը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք Իրանին կոչ ենք անում վերականգնել ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորությունները»:
Հաղորդագրության մեջ, եվրոպական եռյակի ղեկարավերն առանց անդրադառնալու ԱՄՆ-ի իրականացրած գործողություններին և գեներալ Սուլեյմանիի սպանությանը, Իրանին հորդորել են զերծ մնալ Արևմտյան Ասիայում լարվածությունը սրող քայլերից:
Համատեղ հայտարարության մեջ Մերկելը, Մակրոնը և Ջոնսոնը հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Իրանի հետ՝ տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար:
Աղբյուրը՝ parstoday.com