Իսպանիայի դատարանն արդարացրել է բասկյան ԷՏԱ անջատողական կազմակերպության ակտիվիստ Ինես դել Ռիոյին, որը 24 մարդ սպանելու համար դատապարտվել էր 382 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է BBC-ն:
Բասկյան ակտիվիստին ազատ արձակելու միջնորդությունն արել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Օրենսդրության համաձայն, Դել Ռիոն պետք է դուրս գար դատարանից 2008 թվականին՝ բարձր կարգապահություն ցուցաբերելու համար, սակայն դատարանը պնդել էր որպեսզի նա շարունակի մնալ բանտում: Եվրոպական դատարանը նաև պարտադրել է Իսպանիային 30 հազար եվրո վճարել Ինեսին: