Եվրոպայի հեռարձակողների միությունը ներկայացրել Է «Եվրատեսիլ-2020» 65-րդ միջազգային մրցույթի պաշտոնական լոգոտիպը. մրցույթ, որը տեղի կունենա հաջորդ տարվա մայիսի 12-ից մինչեւ 16-ը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։ Տեղեկությունը փախանցում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ շրջանը բաղկացած Է 41 մասնակից երկրների դրոշներից՝ մրցույթին դրանց առաջին մասնակցության կարգով:
«Այդ լուծումը բնորոշ Է հոլանդական դիզայնին. լոգոտիպը մինիմալիստական Է, փորձարարական եւ նորաստեղծական: Այն ունի իր պատմությունը, գունագեղ Է, հանդիսավոր: Այնպես Է զուգադիպել, որ 1956 թվականին մրցույթում առաջինը ելույթ են ունեցել Նիդեռլանդների ներկայացուցիչները, ուստի ամենասկզբից գալիս են հոլանդական դրոշի գույները»,- հայտարարել Է «Եվրատեսիլ-2020»-ի գործադիր պրոդյուսեր Սիտսե Բակերը: Մրցույթը կանցնի Open Up («Բացվիր») նշանաբանով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: