«Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթը կարող է կորոնավիրուսի պատճառով հետաձգվել։ Վարակային իրավիճակի վատթարացման դեպքում մրցույթի կազմակերպիչները այլընտրանքային որոշում կկայացնեն, գրում է muz-tv.ru-ն։
Նշվում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Եվրոպական հեռարձակողների միության միայն մի աշխատակցի մոտ, սակայն այժմ շոուի չեղարկման մասին խոսակցություններ չկան։ Որոշ աղբյուրների ենթադրությամբ՝ մրցույթը կարող է անցկացվել հեռուստաշոուի ձևաչափով։
Նշենք, որ Ռոտերդամում անցկացվելիք շոուն մոտ 16 000 հանդիսական կունենա։