տուն ժամանց Շոու-բիզ «Եվրատեսիլի հաղթողը սքանչելի է». Շեր

«Եվրատեսիլի հաղթողը սքանչելի է». Շեր

69
0

Հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերը թվիթերում արտահայտվել է Եվրատեսիլ 2014-ի հաղթող մասնակից Կոնչիտա Վուրստի մասին.

«Ես չեմ դիտել Եվրատեսիլը: Իմ մի քանի ընկերներ ծաղրում էին հաղթողին, բայց ես զգացի, որ չպետք է համաձայնեմ նրանց հետ: Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե ինչքան արցունք է թափել այս երիտասարդը՝ փորձելով լինել անկեղծ ինքն իր նկատմամբ: Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե ինչպիսի կամքի ուժ է ունեցել նա, որպեսզի իրականացնի իր երազանքն այդպիսի պայմաններում:
Ես հիշում եմ, թե ինչպես էին ինձ և Սոնիին (Շերի առաջին ամուսինը) ծաղրում, մեզ թույլ չէին տալիս այցելել ռեստորաններ, խանութներ, հեռուստաընկերություններ միայն նրա համար, որ մենք տարբերվող տեսք ունեինք: Այն փաստը, թե ինչպիսի տեսք ունի որևէ մեկը, սպառնալիք չէ: Հաղթողը սքանչելի է: Երկու խորհուրդ. դու ավելի գեղեցիկ անունի ես արժանի և ավելի լավ կեղծամի: Ես հարգում և հիանում եմ քո վճռականությամբ», — գրել է լեգենդար երգչուհի Շերը:

Աղբյուրը՝ Esem.am կայք: