տուն Լուրեր Եվրասիական տնտեսական ֆորում 2013-ին ելույթ ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը

Եվրասիական տնտեսական ֆորում 2013-ին ելույթ ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը

171
0
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին,  Չինաստանի Սիան քաղաքում տեղի ունեցավ  «Եվրասիական տնտեսական ֆորում 2013»-ի բացման հանդիսավոր արարողությունը, որին  ներկա  էր ֆորումին մասակցելու նպատակով Չինաստան հրավիրված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Բացման խոսքով հանդես  եկան ՉԺՀ-ի կենտրոնական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Աֆղանստանի նախագահը, Ուկրաինայի փոխվարչապետը և այլոք:
Հանդիսավոր մասի ավարտից հետո ելույթով հանդես եկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով նախ խոսեց հայ-չինական դարավոր, բարեկամական հարաբերություններից, Հայաստանի և Չինաստանի միջև առկա միջպետական տնտեսական համագործակցությունից, ապա մանրամասն ներկայացրեց Գյումրիում չինական և այլ աղբյուրների ներդրումների համար առավել հավանական ուղղությունները, որոնց շարքում քաղաքապետն առանձնացրեց այլընտրանքային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության և սպորտի ոլորտները:
Օրվա ընթացքում, ծրագրային հանդիպումներից զատ, Գյումրու քաղաքապետը քննարկումներ  ունեցավ  Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Չինաստանի մի շարք քաղաքների իր պաշտոնակիցների հետ, որոնց ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին  քաղաքների միջև համագործակցության հնարավոր ձևաչափերի, տարբեր ոլորտներում փորձի փոխանակում իրականացնելու հնարավորությունների  մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here