Բեռալուսի, Ղազախստանի և Ռուսաստանի պետական գերատեսչությունները մշակում են Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու պայմանագրի նախագիծը: Նախատեսվում է, որ պայմանագիրը կստորագրվի հաջորդ տարվա մայիսի 1-ին: Այս մասին հայտնել է Interfax գործակալությունը` հղում կատարելով Բելառուսի արդարադատության նախարար Օլեգ Սլիժևսկուն:
«Պայմանագրի նախապատրաստումը բավականին ակտիվ է ընթանում, քննարկումներ են գնում երեք երկրների պետական մարմինների միջև: Խնդիր է դրված՝ ավարտել այն մինչև 2014 թվականի մայիս ամիսը», — նշել է Բելառուսի նախարարը: Նա նաև հավելել է, որ պայմանագրով նախատեսվում է Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի պայմանագրերի համադրում: