տուն Տնտեսական Եվրասիական տարածքի ստեղծումը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կարող է շահավետ դարձնել

Եվրասիական տարածքի ստեղծումը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կարող է շահավետ դարձնել

100
0

987

Պատրաստ է արդյոք Ռուսաստանը դիտարկել Իրան-Հայաստան երկաթգծի ֆինանսավորման հարցը: Այս հարցը այսօր ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովին տրվեց ՄՄ-ՀՀ աշխատանքային խմբի ղեկավար Տատյանա Վոլովայաին:

Վերջինս ասաց, թե այդ հարցը նախկինում էլ է բարձրացվել` Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցման շրջանակում, որը շատ կարևոր է Ռուսաստանի համար: Սակայն տնտեսական հաշվարկները ցույց են տվել, որ ապրանքաշրջանառության ծավալը այդ երկաթգծով շատ քիչ է լինելու, և այն ժամանակ որոշվել է, որ երկաթգծի անհրաժեշտություն չկա:

Սակայն, ըստ Վոլովայաի, Եվրասիական տնտեսական միասնական տարածքի ձևավորումը կարող է նման երկաթգծի գոյությունը տնտեսապես հիմնավոր դարձնել, ուստի կարող է առաջանալ այս հարցը դարձյալ դիտարկելու անհրաժեշտություն:

Իսկ թե ով կֆինանսավորի այն, ըստ Վոլովայայի, հնարավոր կլինի որոշել միայն տնտեսական անհրաժեշտության հարցը դիտարկելիս, երբ որ մասնավոր հատվածը ևս հետաքրքրություն ցուցաբերի: