տուն Քաղաքական Միջազգային Եվրասիական միության ստեղծման ճանապարհին կորցրինք Ուկրաինան. Լուկաշենկո

Եվրասիական միության ստեղծման ճանապարհին կորցրինք Ուկրաինան. Լուկաշենկո

69
0

129

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ուկրաինական իշխանությունները ուշ, թե շուտ կհասկանան, թե «որտեղ է իրենց երկրի երջանկությունը»: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Նրա խոսքերով` մինչև Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումը կողմերը շատ երկար և դժվար ճանապարհ են անցել: «Ոմանց մենք կորցրել ենք այս ճանապարհին: Ուկրաինան էլ մեզ հետ սկսեց այս դժվարին ճանապարհը, սակայն այն շատ դժվար ստացվեց Ուկրաինայի համար», — ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն հույս  է հայտնել, որ «վաղ, թե ուշ Ուկրաինայի իշխանությունը կհասկանա, թե որտեղ է իր երջանկությունը և չի կորցնի այն, ինչն իրավամբ պատկանում է ուկրաինացի ժողովրդին»: