տուն Քաղաքական Միջազգային Եվրասիական միության ստեղծման համաձայնագիրը կստորագրվի մայիսին Աստանայում

Եվրասիական միության ստեղծման համաձայնագիրը կստորագրվի մայիսին Աստանայում

122
0

itemg7

Եվրասիալան տնտեսական միության մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2014 թվականի մայիսին` Աստանայում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովին:

«Մենք նախապատրաստվում ենք Եվրասիական միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը: Այս ամսվա վերջում սպասվում է շատ կարևոր հանդիպում, մայիսի վերջին Աստանայում ակնկալվում է «եռյակի» գագաթնաժողովի անցկացում, ուր մենք մտադիր ենք ավարտել այդ փաստաթղթի վրա աշխատանքի ձևական մասը», — ասել է Իդրիսովը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությունը, որին այս պահին մասնակցում է ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը, կսկսի գործել 2015 թվականից: