տուն Քաղաքական Միջազգային Եվրասիական միության ընդլայնումը բխում է անդամ-երկրների և տարածաշրջանի շահերից. Պուտին

Եվրասիական միության ընդլայնումը բխում է անդամ-երկրների և տարածաշրջանի շահերից. Պուտին

202
0

RUSSIA-POLITICS-PUTIN

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ-երկրների նախագահների խորհրդի նիստին, խոսել է այդ կազմակերպությանն անդամակցելու առավելությունների մասին:

«Վստահ եմ, որ Եվրասիական միության անդամ երկրների թվի աճն ի նպաստ կլինի ոչ միայն անդամ-երկրների, այլ ամբողջ տարածաշրջանի համար: Իհարկե, այս դեպքում պետք է հաշվի առնվեն կազմակերպության բոլոր պահանջները»,- ասել է Ռուսաստանի նախագահը` կարծիք հայտնելով, որ աշխարհում անկայուն տնտեսական իրավիճակում այս միությունը տնտեսական աճի լուրջ աղբյուր է «եռյակի» համար:

Նա հիշեցրել է, որ Մաքսային միության նիստին, որը կայանալու է կրկին այսօր Մոսկվայում, ներկայացվելու է Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», Ղրղզստանի դեպքում նման փաստաթուղթ նախապատրաստվում է:   Պուտինը հայտարարել է, որ ապագայում էլ լուրջ աջակցություն է ցուցաբերելու Երևանին և Բիշքեկին: Նա նշել է, որ միաժամանակ հաշվի են առնվելու Մաքսային միության անդամ-երկրների շահերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here