Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն մեկնաբանել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վերջերս արված հայտարարությանը՝ Եվրասիական միությանը միանալու հնարավորության մասին: Փանձիկիջեի խոսքերով «Վրաստանը» չի դիտարկում որևէ քայլ, որը կարող է վտանգել եվրոպական և եվրոատլատյան ինտեգրմանը»: Այս մասին հաղորում է Gruziya-online-ը:
«Եվրասիական միությունը, եթե այն խոչընդոտի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրմանը, իսկ հիմա ակնհատ է, որ այդպես էլ լինելու է, չի քննարկվել ու չի քննարկվելու: Վարչապետն ասել էր, որ այդպիսի բան չկա, այն միայն քննարկումների մակարդակում է և իրենք հետևում ենք գործընթացներին (Մաքսային միություն — հեղ.): Այդ միությանը հետևում են նաև ԵՄ-ում և ՄԱՆ-ում: Բոլորին հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունենում աշխարհում: Մենք, բնականաբար, հետևում ենք Եվրասիական միությանը, քանի որ դա տեղի է ունենում մեր սահմանների մոտ», ասել է արտաքին գործերի նախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ եթե Եվրասիկան միությունը բխի Վրաստանի շահերից, ապա դրան միանալու հարցը կքննարկվի: