տուն Տնտեսական Եվրապարտատոմսեր թողարկելու 3 պատճառները՝ ըստ նախարարի

Եվրապարտատոմսեր թողարկելու 3 պատճառները՝ ըստ նախարարի

193
0

Հայաստանը եվրապարտատոմսեր թողարկեց 3 հիմնական պատճառով: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Առաջինն այն է, որ առաջիկա 3-4 տարիներին Հայաստանը կզրկվի միջազգային ֆինանսական կազմակերպություններից արտոնյալ պայմաններով վարկեր վերցնելուց, քանի որ այլևս չի համարվում աղքատ երկիր:

Երկրորդ պատճառն, ըստ նախարարի, այն է, որ մեր մասնավոր հատվածը այսուհետ առավել հեշտությամբ կկարողանա միջոցներ ներգրավել (արժեթղթեր թողարկել ու տեղաբաշխել) միջազգային շուկաներում: Այժմ, ըստ նախարարի, մեր մասնավոր կազմակերպությունները կա՛մ չեն կարող միջոցներ ներգրավել, կա՛մ դա չափազանց դժվար է: Եվրապարտատոմսեր թողարկելու խնդրանքով, ըստ նախարարի, կառավարությանը դիմել էին մի քանի մասնավոր ընկերություններ:

Երրորդը ֆինանսավորման դիվերսիֆիկացումն է, երբ, բացի միջազգային ֆինանսական կազմակերպություններից ու մեր ներքին պարտքից, կառավարությունը պարտքը բաշխում է նաև միջազգային մասնավոր հատվածի ներկայացուցուչների միջև:

Դավիթ Սարգսյանը եվրապարտատոմսերի թողարկումը չափազանց հաջողված է համարում: Նրա խոսքով՝ մի օր շուտ կամ մի օր ուշ թողարկումը ավելի վատ պայմաններում կլիներ: Թողարկման պահին տոկոսադրույքները միջազգային շուկայում նվազագույնին էին հասել, քանի որ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգը (Կենտրոնական բանկը) նախապես հայտարարել, բայց չէր բարձրացրել  վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here