տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը վերականգնում է Բալկանյան երկրների հետ վիզային ռեժիմը

Եվրամիությունը վերականգնում է Բալկանյան երկրների հետ վիզային ռեժիմը

229
0

30909_2_1200x1200

Եվրամիության ներքին գործերի և արդարադատության նախարարները որոշում են կայացրել ժամանակավորապես վերականգնել բալկանյան երկրների հետ վիզային ռեժիմը:Այս որոշումը կայացվել է երեկ, այն նախաձեռնվել էր Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից, որպեսզի հնարավոր լինի զսպել այդ երկրներից ներգաղթյալների հոսքը: Այս մասին հաղորդում է Spiegel-ը:

Ընդունված որոշման համաձայն` Եմ անդամ երկրները ցանկացած պահին կարող են վերականգնել վիզային ռեժիմը, եթե անօրինական նեգաղթյալների թիվը կտրուկ աճի: Այս որոշումը կարող է կայացվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և կարող է գործել ընդամենը 6 ամիս:

Տեղեկացնենք, որ 2009 թվականին ԵՄ-ն վերացրել է Մակեդոնիայի, Սերբիայի և Մոնտենեգրոյի հետ վիզային ռեժիմը, իսկ 2010 թվականին նման հնարավորությունից սկսել են օգտվել նաև Ալբանիայի և Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here