տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը սպառնացել է իր որոշ անդամների, որոնք պատրաստվում են շարունակել Հարավային հոսք...

Եվրամիությունը սպառնացել է իր որոշ անդամների, որոնք պատրաստվում են շարունակել Հարավային հոսք գազամուղի կառուցումը

108
0

Emergency European Union Energy council

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը սպառնացել է Եվրամիության այն երկրներին, որոնք աջակցություն են հայտնել «Հարավային հոսք» գազամուղի կառուցմանն իր ներկայիս տեսքով։ Այս մասին նա ասել է՝ Handelsblatt թերթում հրապարակված հոդվածում։

Նրա խոսքերով՝ Եվրահանձնաժողովը չի կարող հանդուրժել, որ ԵՄ մի շարք երկրներ Ռուսաստանի հետ ստորագրել են պայմանագրեր գազամուղի կառուցման վերաբերյալ, որոնցով խախտվում է եվրոպական օրենսդրությունը։ Էթինգերը կոչ է արել ԵՄ երկրների հետաձգել այդ նախագծի իրականացումը, քանի դեռ այն չի համապատասխանում եվրոպական օրենսդրությանը։

Հիշեցնենք, որ այս գազամուղով Ռուսաստանը մոտ 60 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանելու Եվրոպա՝ ամբողջությամբ հրաժարվելով Ուկրաինայի տարանցիկ հնարավորություններից։