Այսօր նոյեմբերի 1-ին Եվրամիությունը նշում է ստեղծման 20-ամյակը: 1993 թվականի նոյեմբերի մեկին ուժի մեջ մտավ այսպես կոչված Մաաստրիխտյան պայմանագիրը, որն էլ հիմք դրեց Եվրամիությանն այն տեսքով, որով հիմա մենք նրան ծանոթ ենք:
Սկզբում Մաաստրիխտյան պայմանագիրը ստորագրել է 6 երկիր` Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Ֆրանսիան:
Այս պահին Եվրամիությունն ունի 28 անդամ` Ացստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Չեխիա, Շվեդիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա։
Ներկայում ԵՄ անդամության թեկնածու են համարվում Թուրքիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Սերբիան և Մոնտենեգրոն: