Եվրամիությունը ներկայացող բանակցողները Կիև են ժամանել Ուկրաինայում տիրող իրավիճակը հարթելու ուղղությամբ քննարկումների համար: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին՝ Կիևում ցուցարարների առջև ելույթի ժամանակ:
Նա հայտնել է, որ Եվրամիության բանակցողների խումբը Կիևում է ՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Նիլոլայ Ազարովը հայտարարել էր իշխանության, ընդդիմության ներկայացուցիչներից և ԵՄ-ի միջնորդներից կազմված բանակցող խումբ ստեղծելու մասին: