տուն Աշխարհ Եվրամիությունը մտել է իր պատմության մեջ ամենախոր ռեցեսիայի փուլ. եվրահանձնակատար

Եվրամիությունը մտել է իր պատմության մեջ ամենախոր ռեցեսիայի փուլ. եվրահանձնակատար

177
0

Էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնեն հայտնել է, որ Եվրամիությունը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով «մտել է իր պատմության մեջ ամենախոր ռեցեսիայի փուլ»: Այս մասին հայտնում է TASS-ը։

Ջենտիլոնեն, ներկայացրելով Եվրահանձնաժողովի գարնանային կանխատեսումը, նշել է, որ 2020 թվականին ԵՄ տարածքում տնտեսական անկումը կկազմի 7,4 տոկոս, իսկ եվրոյի գոտում՝ 7,7 տոկոս:

Նա նշել է, որ վերականգնումը կսկսվի միայն հաջորդ տարի, սակայն «այն թույլ չի տա անկումը փոխհատուցել»: