Վերջին օրերին Թուրքիայում բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունից հետո Եվրամիությունն իր խորը մտահոգությունն է հայտնել այս փաստի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի հատուկ ներկայացուցիչ Օլիվյե Բային:
«Մեծ թվով ոստիկանների պաշտոնանկությունը, որի գագաթնակետը դարձավ երկուշաբթի օրը, Անկարայի 350 ոստիկանի պաշտոնանկությունը լուրջ մտահոգություն է առաջացնում: Մենք Թուրքիայից, որպես անդամ երկրից, պահանջում ենք ստանձնել ԵՄ անդամակցության պահանջների կատարումը, այդ թվում` իրավական պետության սկզբունքների կիրառումը, և անել անհրաժեշտը, որպեսզի բոլոր հայտարարությունները, կապված նաեւ որոշ ղեկավարների կատարած խախտումների հետ, քննության առնվեն առանց կողմնակալության և խտրականության»,- ասել է Բային: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Հիշեցնենք, որ Անկարայի և Ստամբուլի ոստիկանությունը մի քանի տասնյակ մարդկանց, այդ թվում կառավարության արդեն նախկին երեք նախարարների որդիներին և գործարարներին, ներկայացրել էր կաշառակերության և չարաշահումների մեղադրանք, ինչը վարչապետ Էրդողանի կողմից որակվել էր որպես դավադրություն և արտաքին ուժերի միամտության փորձ: Այդ դեպքից հետո պաշտոնանկ էր արվել ավելի քան 350 ոստիկան, այդ թվում` վարչության 16 ղեկավար:
Նշնեք նաև, որ այս սկանդալից անմիջապես հետո կառավարության կազմը կիսով չափ թարմացվեց: