տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը հայց է ներկայացնելու ընդդեմ Ռուսաստանի սննդամթերքի ներկրման սահմանափակումների համար

Եվրամիությունը հայց է ներկայացնելու ընդդեմ Ռուսաստանի սննդամթերքի ներկրման սահմանափակումների համար

94
0

eu-russia

Եվրամիությունը պատրաստվում է հասնել Ռուսաստանի կողմից պարենային պատժամիջոցների վերացմանը՝ դիմելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով եվրոպական դիվանագիտական շրջանակներին։

Դիվանագետի խոսքերով՝ նման պատժամիջոցների կիրառումը հակասում է ԱՄԿ-ի կանոններին։ Այդ սահմանափակումները մանրամասն կուսումնասիրվեն, որպեսզի հետագայում հայցեր ներկայացվեն ընդդեմ ՌԴ կառավարության։ Անհրաժեշտության դեպքում առաջիկա օրերին կգումարվի ԵՄ առաջնորդների նիստ։

ԵՄ-ն առայժմ չի որոշել, թե արդյոք հանդես կգա՞ պատասխան սահմանափակումներով ռուսական սննդամթերքի ներկրման համար։

Եվրոպական նույն աղբյուրը նշել է, որ ռուսական սահմանափակումները միլիարդավոր եվրոների վնաս կհասցնի ոչ միայն եվրոպացիներին, այլ նաև ռուսաստանցի սպառողներին։