Եվրամիությունն այս տարի «Արևելյան գործընկերության» երկրներին 87 միլիոն եվրո գումար է հատկացրել՝ այսպիսով ֆինանսավորումն անցած տարվա համեմատ ավելացնելով 22 միլիոնով: Այս մասին հրապարակվել է Եվրահանձնաժողովի պրես-ռելիզում:
Ընդհանուր գումարը՝ 87 միլիոն եվրոն, բաշխվել է Մոլդովայի (35 միլիոն), Վրաստանի (27 միլիոն) և Հայաստանի (25 միլիոն) միջև:
Ինչպես հաղորդվում է՝ գումարը Հայաստանին տրամադրվել է կաշառակերության դեմ պայքարի և պետական ապարատում բարեփոխումներ կատարելու համար: