տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը համաձայն է քննարկումներ անցկացնել ՌԴ-ի և Ուկրաինայի հետ գազային հարցով. Բարոզու

Եվրամիությունը համաձայն է քննարկումներ անցկացնել ՌԴ-ի և Ուկրաինայի հետ գազային հարցով. Բարոզու

119
0

655-402-barozu-vizhda-svetlina-v-tunela-za-gyrciia

Եվրոպական միությունը համաձայնել է քննարկումներ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միաժամանակ.  բանակցությունների սեղանին լինելու է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման հարցը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եվրոպական 28 երկրների անունից նման առաջարկ է արել ռուսական կողմին: «Եվրոպական միությունը համաձայն է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ անցկացնել քննարկումներ բնական գազի տարանցման և մատակարարման հարցով», — ասվում է փաստաթղթում:

«Ինչ վերաբերում է գազամատակարարումներին Եվրոպա, ապա կցանկանայի հիշեցնել, որ գազի մատակարարման պայմանագրերը ստորագրվել են եվրոպական ընկերությունների և «Գազպրոմի» միջև: Այդ պատճառով անհրաժեշտ ծավալների առաքումների համար համաձայն՝ պայմանագրերի պատասխանատուն է «Գազպրոմը»», — ասվում է Եվրահանձնաժողովի նախագահի նամակում: